Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին հրավիրված էր նաև Ռուսաստանի ախոյան, Ադրբեջանի բարեկամ, հետևաբար նաև Հայաստանի բարեկամ Վլադիմիր Զելենսկին։
Այսօր նա թռվռալով իջավ ինքնաթիռից։
Պատերազմում հաղթած վառվռուն երիտասարդ զորավարի նման նա այնքան ինքնավստահ ու զվարթ ոտք դրեց «Զվարթնոց» օդանավակայան, կարծես ինքը չի 44-օրյա պատերամի ժամանակ ֆոսֆորային զենքեր մատակարարել Ադրբեջանին, որոնց գործածումից հայ զինվորներն ուղղակի մոխրացել են։ Կարծես Զելենսկին չի Ալիևին շնորհավորել «հայերի դեմ տարած հաղթանակի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։
Զելենսկուն օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նաև հիշեցնենք, որ ամեն տարի Ուկրաինան շնորհավորում է Ալիևին «արցախյան հաղթանակի» կապակցությամբ։
Համացանցում տեսանյութեր են շրջանառվել, ըստ որոնց՝ եվրոպական երկրների ղեկավարները, երևանյան գագաթնաժողովի արարողակարգային և նախատեսված ծրագրից դուրս, մայիսի 3-ի երեկոյան գնացել են Զելնսկու հետ հանդիպելու։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։









