Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ

Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Հայկական կողմը կորուստներ չունի:
