Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԿԽՄԿ–ն Լաչինի միջանցքով դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ է տեղափոխել Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լաչինի միջանցքով Արցախ է տեղափոխել դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ` նախատեսված տեղական բուժհաստատությունների համար։

Հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Մեր մեքենաներով այսօր ևս որոշակի անհրաժեշտ դեղորայքի պաշար տեղափոխվել է։ Հուսով ենք` առաջիկայում վերսկսել այլ գործողություններ ևս»,– նշեց Ամատունին։

Նշենք, որ երեկ՝ ընդմիջումից հետո առաջին անգամ, ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը մարդասիրական օգնություն էր տեղափոխել Արցախ։