Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ Բաքուն և Երևանն այժմ «խաղաղության շեմին են»։ Դա հնարավոր է դարձել, որովհետև երկրները պարտավորություններ են ստանձնել՝ հարգելու միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Այնուամենայնիվ, կողմերի միջև դեռևս առկա են որոշակի խնդիրներ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել 3 ուղղության.
Հայաստանի «միջամտությունը» Ադրբեջանի ներքին գործերին,
Հայաստանի «անօրինական ռազմական ներկայությունը» ինքնիշխան ադրբեջանական տարածքներում,
Երևանի կողմից Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև երկխոսության խոչընդոտումը։