Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանը Հայաստանին դարձյալ պահանջներ է ներկայացրել. Բայրամովն ավելի բաց է խոսել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ Բաքուն և Երևանն այժմ «խաղաղության շեմին են»։ Դա հնարավոր է դարձել, որովհետև երկրները պարտավորություններ են ստանձնել՝ հարգելու միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Այնուամենայնիվ, կողմերի միջև դեռևս առկա են որոշակի խնդիրներ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել 3 ուղղության.

Հայաստանի «միջամտությունը» Ադրբեջանի ներքին գործերին,

Հայաստանի «անօրինական ռազմական ներկայությունը» ինքնիշխան ադրբեջանական տարածքներում,

Երևանի կողմից Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև երկխոսության խոչընդոտումը։