Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը ցանկանում է ունենալ խաղաղության պայմանագիր, բայց ոչ՝ խաղաղություն, Հայաստանը՝ հակառակը. քաղաքագետ

07/06/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը բոլորովին տարբեր բաներ են. Ադրբեջանը ցանկանում է ունենալ խաղաղության պայմանագիր, բայց ոչ խաղաղություն, Հայաստանը՝ հակառակը՝ խաղաղություն, բայց ոչ խաղաղության պայմանագիր։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ գտնվում են խաղաղության շեմին։

«Նույն Բայրամովը երեկ բառացիորեն հայտարարեց, որ երեք հարցում Հայաստանից ակնկալում է քաղաքական կամք. առաջին, որ Ադրբեջանի տարածքում հայկական զինված ստորաբաժանումներ չլինեն, երկրորդ՝ Հայաստանը չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին և երրորդ՝ Հայաստանը չխոչընդոտի Ղարաբաղի հայերի և Բաքվի երկխոսությանը։

Գործնականում սա նշանակում է Արցախի հայաթափում, որովհետև Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ Արցախում ՀՀ զինված ուժեր այլևս չկան. այնտեղ Պաշտպանության բանակն է։ Այս ամենը հրաշալի իմանալով՝ Հայաստանից ակնկալում են քաղաքական կամք՝ պաշտոնապես, փաստաթղթավորված թույլ տալու Արցախի հայաթափում։

Ընդ որում, անգամ այս դեպքում ադրբեջանական կողմը հազիվ թե համաձայնի խաղաղության համաձայնագիր ստորագրել, որովհետև հայտարարեցին, որ սահմանազատումը պետք է իրականացվի իրենց պայմաններով»,-ասաց քաղաքագետը։

Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ եթե խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի բացառապես Ադրբեջանի պատկերացումները, ապա այն կլինի ոչ թե խաղաղության համաձայանգիր, այլ զուտ փաստաթուղթ, որն Ադրբեջանին լեգիտիմ իրավունք կտա որոշ ժամանակ անց նոր ագրեսիա սկսել Հայաստանի դեմ և նորանոր տարածքներ զավթել։

Քաղաքագետը միաժամանակ մտահոգություն հայտնեց՝ եթե Ադրբեջանը հայտարարում է, որ խաղաղոսւթյան պայմանագրի ստորգրման շեմին է, հավանական է՝ Հայաստանը նոր զիջումների է գնացել, որոնց հիման վրա էլ Բայրամովը նման հայտարարություն է անում։

«Եթե դա իսկապես այդպես է, կստացվի, որ ադրբեջանական կողմն իր ուզածները կստանա, իսկ հայկական կողմը՝ ոչ։ Արդյունքում չենք ունենա խաղաղություն, այլ թշնամուն նոր պատերազմի լեգիտիմ  իրավունք տված կլինենք։

Ես վստահ եմ, որ ՀՀ իշխանությունները համաձայնագիր չեն ստորագրի։ Ինչու. որովհետև Ադրբեջանին պետք է խաղաղության պայմանագիր, բայց ոչ՝ խաղաղություն, ՀՀ իշխանություններին՝ հակառակը՝ խաղաղություն, բայց ոչ՝ խաղաղության համաձայնագիր։ Որովհետև, եթե այդ համաձայնագիրը ստորագրվի, ինչպիսի փաստաթուղթ էլ լինի, այն Հայաստանի համար շատ ծանր հետևանքներ է ունենալու։

Այդ ամենից հետո ՀՀ այսօրվա կառավարությունը հազիվ թե կարողանա պահպանել իշխանությունը, առավել ևս, որ ստորագրումից հետո այն որևէ մեկին պետք չի լինելու։ Փաստաթղթի ստորագրումն այս իշխանությունների համար կործանարար կլինի՝ քաղաքական և անձնական առումներով»,- ամփոփեց քաղաքագետը։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը Հայաստանին դարձյալ պահանջներ է ներկայացրել. Բայրամովն ավելի բաց է խոսել

Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագիր մոտ ժամանակներս չի կնքվի, կարող է առհասարակ չկնքվել. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագիր մոտ ժամանակներս չի կնքվի, կարող է առհասարակ չկնքվել. քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական