Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանական կողմը դարանակալել էր հայ ոստիկանների մեքենան

Ադրբեջանական կողմը կեղծ տեղեկություններ է տարածում՝ պնդելով, թե իբր Հայաստանից ոստիկանական մեքենայով զենք է փոխադրվել Արցախ։

Փաստորեն, ոչ միայն զենք չէր տեղափոխվում, այլեւ ոստիկանները Ստեփանակերտից մեքենայով շարժվում էին դեպի ճանապարհի իրենց հերթապահ տեղամաս։

Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել է ճանապարհին հարակից անտառում, այնտեղից հարձակվել է մեքենայի վրա։

Լուսանկարներում երևում է և՛ վթարի վայրը, և՛ վնասված դատարկ մեքենան։