Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կառավարությունը Բելառուսից չորքոտանիներ է նվեր ստացել

Հայաստանի կառավարությունը Բելառուսի ներքին գործերի նախարարությունից նվեր է ստացել՝ 5 շուն:

Նիկոլ Փաշինյանի ստորագրած եւ «e-gov» հարթակում հրապարակված որոշումից տեղեկանում ենք, որ ծառայողական շներն «ամրացվելու են» ՀՀ ներքին գործերի նախարարությանը:

Որոշման մեջ նշվում է, որ «բեռնափոխադրման ծախսերն իրականացվելու են Բելառուսի ներքին գործերի նախարարության հաշվին»։

Ս.Վ.