Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն Հայաստանին խոզանակ, կպչուն ժապավեն ու ճտքավոր կոշիկներ է նվիրել

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կառավարությանը գույք է նվիրել: Ըստ «e-gov»  հարթակում հրապարակված փաստաթղթի, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է ստորագրել, փոխանցվում է 42 անուն իր, այդ թվում՝ արագ հավաքվող փայտե արկղեր, կպչուն ժապավեներ, փափուկ խոզանակեր, քիմիական պաշտպանության ճտքավոր կոշիկներ եւ այլն:

Արայիկ Հարությունյանի մակագրած փաստաթղթում նշվում է, որ հանձնում-ընդունումն իրականացնողը ՀՀ ներքին գործերի նախարարությունն է: ԱՄՆ-ից եկած օգնությունը ստանալու եւ այն տեղավորելու հետ կապված ծախսերը նույնպես իրականացվելու են ՆԳ նախարարության հաշվին:

Ս.Վ.