Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Կառավարության նիստի օրակարգում 34 հարց է, որից 31-ը չի զեկուցվում. Եվս 3 հարց գաղտնի է

 Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 14-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից չի զեկուցվում 31-ը: Եվս 2 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

–              Վարժական հավաքներ հայտարարելու մասին,

–              «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին,

–              «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

–              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷՖ-ՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին եւ այլ հարցեր: