Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ծրագրային դրույթներ Լիլիթ Գալստյանի ելույթից

Մեր հասարակության մեջ տիրող արժեքային խորը ճգնաժամը հաղթահարելու և Հայաստանի քաղաքացի ձևավորելու կենսական հենարաններից մեկը մշակույթն է։

Մեր լեզվի և հավատքի հետ մեկտեղ մեր ինքնության հիմնական հենասյունն է մշակույթը՝ այն դեմքը, որով աշխարհը ճանաչել է հային և շարունակելու է ճանաչել մեզ։

Մշակույթը մեր ամենամրցունակ բրենդն է, միջազգային երկխոսության անսպառ ռեսուրսը։ Մենք վերականգնելու ենք Մշակույթի նախարարությունը։