Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Էրդողանը հունիսին պատրասվում մեկնել Շուշի

Թուրքիայի նախագահի այցի մասին մայիսի 27-ին տեղեկացրել է Կ. Պոլսո “Հայ Թերթ”-ը, հենվելով “Sputnik”-ի թուրքական ծառայության վրա: Ահա թե ինչ է գրել ուսական այս թերթը. “Ստացած տեղեկությությունների համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է հունիսի 15-ին այցելել Բաքու, իսկ հաջորդ օրը մեկնել Շուշի, մասնակցելու համար դպրոցի հիմնադրման արարողությանը:

Բաքվում դիվանագիտական մի աղբյուր, “Sputnik”-ին հայտնեց հետևյալը. “Հունիսի  15-ին ենթադրվում է, որ Թուրքիայի նախագահն այցելի Ադրբեջան: Հաջորդ նա Ադրբեջանի նախագահի հետ կմեկնի Ղարաբաղի Շուշի քաղաք”: Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել Էրդողանի Բաքու և Շուշի այցելելու լուրերը: Սակայն, ինչպես ադրբեջանական “Report” լրատվական գործակալությունն է վկայել,  Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյն ասել էր, որ առաջիկայում Էրդողանը կալցելի Բաքու:

Հ. Չաքրյան