Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ծրագրային դրույթներ Արմեն Չարչյանի ելույթից

Մշակվելու է առողջապահության զարգացման ազգային ծրագիր։ Անվճար և բարձրորակ բուժօգնությունը հասանելի կդառնա ծերերին և զոհված հերոսների ընտանիքներին։ Առողջապահության ոլորտում կներդրվի կառավարման ավտոմատացված համակարգ։

Անվճար բուժօգնության հիմնական թիրախը պետք է լինի սոցիալապես անապահով խավը։ Բժշկական ապահովագրությունը պետք է լայն ընդգրկվածություն ստանա։ Յուրաքանչյուր մարզում կձևավորվի բարձրակարգ կադրերով և տեխնիկայով բուժկենտրոն։