Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ծրագրային դրույթներ Ալեքսանդր Խաչատուրյանի ելույթից

Մենք ստեղծելու ենք այնպիսի աշխատատեղեր, որոնք ապահովում են մեր և մեր ընտանիքների անդամների բարեկեցիկ կյանքը։ Այսօրվա մարդկային կապիտալի վրա հիմնված ժամանակակից տնտեսության պայմաններում մենք ունենք բոլոր նախադրյալները՝ լինելու պահանջված և մրցունակ։ Մշակել ենք և իրականացնելու ենք պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր։ Մենք կենտրոնանալու ենք օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա։

Բարելավելու ենք գործարար միջավայրը, բիզնեսի մրցունակությունը բարձրացնելու համար ընդլայնելու ենք պետական աջակցության և սուբսիդավորման գործիքակազմը։ Մենք ավարտին ենք հասցնելու ամբողջական թվային կառավարության ձևավորումը։