Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Լուսանկարներ. Ոտաբոբիկ ակտիվիստը Պաղեստինի դրոշով բարձրացել է Բիգ Բենի վրա

Պաղեստինի դրոշով ոտաբոբիկ տղամարդը բարձրաացել է Բիգ Բենի վրա։

Անհայտ անձը ոտաբոբիկ բարձրացել է Լոնդոնի հայտնի խորհրդանիշի ժամացույցի աշտարակի վրա հենց ճակատի երկայնքով և հրաժարվել իջնել այնտեղից։ Նա պաղեստինյան դրոշով և արաբական կեֆֆիե շարֆով դիրքավորվել է եզրագծի վրա և սկսել այնտեղից նկարահանել։

Ըստ Guardian-ի՝ ակտիվիստն ասել է, որ «բողոքի ձայնն է բարձրացնում  այսպես կոչված ժողովրդավարության կենտրոնում» և հանդես է եկել պաղեստինամետ ցուցարարների ճնշումների և ձերբակալությունների դեմ:

Հրատարակությունը նաև նշում է, որ նախօրեին Palestine Action-ի ակտիվիստները հայտնվել են Շոտլանդիայում՝ Դոնալդ Թրամփի գոլֆի դաշտերից մեկում: Նրանք կարմիր ներկ են քսել Trump Turnberry հանգստավայրում գտնվող շենքի վրա և մարգագետինին գրել «No Gas for Sale»: