Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Լուկաշենկոն հայտարարել է, որ բացառապես բելառուսական արտադրության հագուստ է կրում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բացառապես բելառուսական արտադրության հագուստ է կրում։ Այս մասին ասվում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության Telegram-ալիքը։

Լուկաշենկոն ցավով նշել է , որ շատերի  «աչքերը փայլում են ներկրվող արտադրանք տեսնելիս»։

Լուկաշենկոն տեղական արտադրողների հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ հանդիպման բոլոր հինգ մասնակիցները նույնպես բելառուսական հագուստով են եղել։ Սա հաստատել են բոլոր ներկաները։