Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լավրովն ու Ֆիդանը հանդիպել են

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի (ASEAN) արտգործնախարարների 57-րդ հանդիպման շրջանակներում հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ. հայտնում են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական հարցեր և էներգետիկ ոլորտում համագործակցությունը։

Նշվում է, որ քննարկման հարցերի թվում են եղել նաև ռուս-ուկրաինական պատերազմը, Գազայում վերջին զարգացումները, իրավիճակը Սիրիայում և այլ տարածաշրջանային հարցեր։