Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Փաշինյանն առաջարկում է «Զվարթնոց»-ի տարածքում ջուր, սուրճ, գլխարկ գնելու հնարավորություն ստեղծել 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան. դրա մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։

«Այստեղ իրականցվել են թանգարանային շենքի տանիքի հիմնանորոգման, ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ:

Այս նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 86 մլն դրամ:

Ընթացքի մեջ են նաեւ «Զվարթնոց»-ի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքները»,-գրել է վարչապետը: