Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Լավրովն Արևմուտքին մեղադրում է Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների հարաբերությունները խաթարելու մեջ

Արեւմուտքը փորձում է խաթարել Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է Դաշնային խորհրդում իր ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չէր ցանկանում  արեւմտյան երկրների հետ վեճեր ու տարաձայնություններ ունենալ։

«Սակայն այժմ նրանք փորձում են խաթարել Մոսկվայի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ և «ներխուժում են»  փխրուն տարածքներ: Արևմտյան երկրների ներկայացուցիչներն ընկել են այն երկրներին հետևից, որոնք Ռուսաստանի հետ  համագործակցում են», – ասել է Լավրովը: