Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լավրովը հայտարարեց Իրանին Թուրքիայի և Սիրիայի հետ շփումներում ներգրավելու որոշման մասին

Ռուսաստանը տրամաբանական է համարում, որ Իրանը մասնակցի Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների կարգավորման շուրջ նոր շփումներին։ Այդ հարցում համաձայնություն է ձեռք բերվել։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը սատարում է Անկարայի շահագրգռվածությանը Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման հարցում եւ կզարգացնի աշխատանքը այս ուղղությամբ։

Ներկա փուլում շփումները շահագրգիռ գերատեսչությունների միջև շարունակվում են՝ ներառյալ արտգործնախարարների, իսկ ավելի ուշ կաշխատեն Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների հանդիպումը կազմերպելու ուղղությամբ։