Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է ավելի քան 190 անօդաչու թռչող սարք։ Լրագրողի հարցին՝ ինչի մասին է վկայում այս փաստը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Կիևյան ռեժիմը գտնվում է շատ ծանր վիճակում։ Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի ուկրաինական կողմի համար։ Ահա թե ինչի հետ է դա կապված»:
«Փնտրեք Ուկրաինայի տարբեր քաղաքներից ավելի շատ կադրերի, որոնք ցույց են տալիս մեր զինված ուժերի հարվածների արդյունքները: Կադրերը տպավորիչ են: Այս հարվածները կշարունակվեն», — հավելել է Կրեմլի խոսնակը:











