Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Իրանը կոշտ արձագանք է խոստանում, եթե «Զանգեզուրի միջանցքի» հարցն առաջ մղվի

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. գրել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին X սոցիալական ցանցում։

«Հերթական անգամ որոշ կառավարություններ, ցուցադրելով իրենց սեփական շահերը և տարածաշրջանի շահերի նկատմամբ անտարբերությունը, բարձրացրել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը և թակում են բոլոր դռները՝ առաջ մղելով իրենց անօրինական նպատակները Հարավային Կովկասում»,–գրել է նա։

Ավելի վաղ Վելայաթին հայտարարել էր, որ այս նախագծի իրականացումը Իրանին և Ռուսաստանին կներքաշի ցամաքային շրջափակման մեջ։