Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից։ Այդ մասին նշված է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։

«Եթե ​​որևէ երրորդ կողմ միջամտի Իսրայելի ագրեսիային, անմիջապես կհակազդենք՝ համաձայն կոնկրետ պլանի»,- հայտարարությունն է ներկայացրել IRNA գործակալությունը։