Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Իսրայելը Լիբանանին հարվածել է ֆոսֆորային ռումբերով, Լիբանանը 60 հրթիռով պատասխան է տվել

Իսրայելը ֆոսֆորային ռումբեր է արձակել Լիբանանի Խիամ քաղաքի վրա. հայտնել է Լիբանանի «Արևելք» հայկական թերթի տելեգրամյան ալիքը:

 Al Jazeera-ն տեղեկացրել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, թե ավելի քան 60 հրթիռ է արձակել իսրայելական ռազմաբազայի ուղղությամբ՝ ի պատասխան Բեյրութում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդի տեղակալի սպանության:

Իսրայելական բանակը հաստատել է երկրի հյուսիսային հատվածի ինտենսիվ գնդակոծության փաստը։ Զինվորականները հայտնել են, որ պատասխանել են՝ հարվածելով «ահաբեկչական կենտրոնին»: