Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իսպանիան հաղթեց հետխաղյա 11-մետրանոցներով և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

sportx.am

ԵՎՐՈ 2020-ի քառորդ եզրափակիչում Իսպանիայի հավաքականը մրցում էր Շվեյցարիայի ընտրանու հետ։

Հանդիպման առաջին գոլը ինքնագոլի տեսքով էր։ Սեփական դարպասը գրավեց Դենիս Զակարիան՝ 8-րդ րոպեին՝ խփելով մրցաշարի 10-րդ ինքնագոլը։

Հաշվի հավասարությունը վերականգնեց Ջերդան Շաքիրին՝ 68-րդ րոպեին։

77-րդ րոպեին Ռեմո Ֆրոյլերը կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից։ Լրացուցիչ ժամանակու գոլեր չգրանցվեցին և խաղը տեղափոխվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ էին Իսպանիայի ֆուտբոլիստները և նվաճեցին կիսաեզրափակիչի ուղեգիր։