Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը ռեպրեսիվ-ուժային մեթոդներով լուծում է ընտրություններում հաղթելու հարցը. իշխանության համար պայքար է ընթանում. քաղաքագետ

25/06/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սա սովորական պայքար է իշխանության համար. իշխանությունները հասկացել են, որ ընտրություններում հաղթելու հավանականությունը բավականին քիչ է և փորձում են այդ հարցը նախապես լուծել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով այսօր առավոտվանից ընթացող խուզարկություններին և ձերբակալություններին։

«Հայաստանում սովորաբար ինչպե՞ս է լինում. իշխանությունները որոշվում են ոչ թե ընտրություններով, այլ՝ նախքան ընտրությունները։ Իշխանության հարցը որոշվում է նախապես, և ընտրություններում դա արձանագրվում է։

Հիմա, այն, ինչ տեղի է ունենում այսօր (և վստահ եմ, որ առաջիկայում ևս շարունակություն կունենա, ավելին՝ ալիքը կուժեղանա), լուծում է եկող տարի կայանալիք ընտրությունների արդյունքների հարցը։ Հիմա է որոշվում՝ Նիկոլ Փաշինյանը կհասնի՞ մինչև ընտրություններ, թե ոչ։ Եթե նա կարողանա այս ալիքը հաջողությամբ ավարտին հասցնել, ընտրություններում որևէ պրոբլեմ չի ունենա, իսկ եթե ընդդիմությանը հաջողվի ընդվզման ալիք բարձրացնել, հակառակը տեղի կունենա՝ ընտրությունների հարցը կորոշվի հիմա։

Դրա համար էլ ասում եմ, որ այսօր Հայաստանում իշխանության համար պայքար է ընթանում։ Պարզապես իշխանություններն, օգտվելով սեփական լծակներից, ուժային կառույցներից, փորձում են ռեպրեսիվ, ուժային մեթոդներով այդ հարցն իրենց օգտին լուծել»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Հարցին՝ ընդդիմությունն այս պահին պոտենցիալ ունի՞՝ մոբիլիզացնելու հանրային դժգոհությունը և մարդկանց փողոց դուրս բերելու, մեր զրուցակիցը պատասխանեց՝ եթե այս հարցը հնչեր ընդամենը մեկ շաբաթ առաջ, ինքը կասեր, որ նման հնարավորություն տեսնում է։

«Որովհետև երբ Սամվել Կարապետյանը մտավ ակտիվ քաղաքականություն, նման հայտ ներկայացրեց, հույս կար, որ նա կգա և կկարողանա մոբիլիզացնել հասարակությանը։ Բայց նա, կարծում եմ, սխալվեց։

Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական ընդդիմության վարկանիշները, միասին վերցրած, ընդամենը 30 տոկոս են։ Հասարակության 70 տոկոսը հավասարապես հոգնած և հիասթափված է և՛ իշխանությունից, և՛ խորհրդարանական ընդդիմությունից։ Քանի որ Սամվել Կարապետյանն ունի և՛ հսկայական նյութական, և՛ մարդկային, և՛ կազմակերպչական ռեսուրսներ և բացի այդ՝ վարկաբեկված չէ, նա շանս ուներ գալու Հայաստան և համախմբելու այն 70 տոկոսին։

Բայց նա սխալվեց. խաղադրույք կատարեց ոչ թե իշխանությունից և ընդդիմությունից հավասարապես հիասթափված այն 70 տոկոսի վրա, այլ իր հենարան հռչակեց ԱԺ ընդդիմությանը՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ՀՅԴ և այլն։ Դրանով նա պարտվեց հիմնական՝ բացասական վարկանիշ չունենալու իր հաղթաթուղթը։ Կանգնելով նրանց կողքին՝ Սամվել Կարապետյանը կարող է ունենալ շատ մեծ բացասական վարկանիշ։ Կարծում եմ՝ նա այստեղ սխալվեց, սակայն գուցե դեռ ուշ չէ սխալն ուղղելու համար։ Ամեն դեպքում, նման շանս կար»,- ասաց քաղաքագետը։

Արմեն Բաղդասարյանն ընդգծեց՝ Սամվել Կարապետյանի համար պետք է շատ լավ օրինակ լիներ Բագրատ Սրբազանի՝ անցյալ տարի նախաձեռնած հզոր շարժման ձախողումը։  

«Նա հազարավոր մարդկանց առաջնորդեց և բերեց Հանրապետության հրապարակ, բայց բոլորս էլ հիշում ենք՝ ինչ տեղի ունեցավ։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Դաշնակցության կողմնակիցները գնացին, կանգնեցին նրա կողքը, և շարժումը մարեց։ Հիմա նույն կերպ վարվում է Սամվել Կարապետյանը։ Նա այդ սխալը չպետք է թույլ տար»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այսօր դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացրել և իր կեցավայրից բերման են ենթարկել Բագրատ Սրբազանին։ Այս պահին նա Քննչական կոմիտեում է։

Այսօր առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել նաև գնդապետ Միհրան Մախսուդյանի,  «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի, զոհված զինծառայողի ծնող Արա Ռոստոմյանի տներում։ Թեև խուզարկություններից որևէ մեկի ընթացքում անօրինական իրեր չեն առգրավվել, սակայն Բագրատ Սրբազանը, Միհրան Մախսուդյանը, Արա Ռոստոմյանը և Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, բերման են ենթարկվել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թեհրանն ԱՄՆ-ին կոչ է արել փոխհատուցել Իրանին հարվածների պատճառած վնասի համար

Հաջորդ գրառումը

Իրանի խաղաղ միջուկային ծրագիրն ավելի արագ տեմպերով կզարգանա. Մեջլիսի խոսնակ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանի խաղաղ միջուկային ծրագիրն ավելի արագ տեմպերով կզարգանա. Մեջլիսի խոսնակ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական