Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես կուզենայի դիմավորել Վենսին. Արթուր Խաչիկյան

10/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Վերլուծություն

Հայաստանում սկսվել է ԱՄՆ փոխնախագահի ընդունելության շոուն։ Հասկանալի է, որ այս վարչակարգը մաքսիմալ կօգտագործի այդ առիթը՝ դրա վրա իրեն գովազդելու, ընտրություններից առաջ իր վարկանիշը բարձրացնելու և դրսից եկած քեռիների կողքին երեխաների պես ինքնահաստատվելու համար։ Նորից եթերը կողողեն իրենց լուսանկարներով, հեքիաթներով ու դատարկ խոսքերով։

Մենք բոլորս կցանկանայինք զարգացնել կապերն ԱՄՆ-ի հետ, և դա արել են նաև Հայաստանի նախկին ղեկավարները։ Բայց մենք կուզենայինք ԱՄՆ փոխնախագահին դիմավորել որպես հաղթանակած, հպարտ, ուժեղ երկիր, այլ ոչ թե ջախջախված, կապիտուլացված, ձախողակի ու տգետի ղեկավարությամբ երկիր ։ Այն էլ՝ տասնյակ քաղբանտարկյալներով, տեռորով ու բռնաճնշումներով։ Եվ մի մարդու կողմից, ով վաճառել է սեփական ժողովրդին։

Մինչ Վենսի ժամանումը Դոնալդ Թրամփը հայտարարություն արեց այս այցի նպատակների մասին. զարգացնել, ուշադրությո՛ւն, ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ և ամերիկյան զենք վաճառել Ադրբեջանին։ Իսկ Հայաստանի հետ՝ համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում։ Տարբերությունը բացատրե՞մ։

Տասնյակ տարիներ դրամաշնորհակեր քարոզիչները մեզ խոստանում էին, որ երբ մենք դառնանք «ժողովրդավարություն», Արևմուտքը կդառնա մեր գործընկերն ու դաշնակիցը։ Եվ ի՞նչ։ Արևմուտքն ընտրեց Ադրբեջանին, ինչպես մենք զգուշացնում էինք տասնյակ տարիներ շարունակ։

Կլինի՞ արդյոք ռազմական դաշինք Հայաստանի հետ։ Ո՛չ։ Անվտանգության երաշխիքնե՞ր, ինչպիսիք տրվեցին Ուկրաինային Եվրոպայի կողմից։ Ո՛չ։ ՆԱՏՕ-ի անդամակցությո՞ւն։ Ո՛չ։ Ռազմաբազա՞։ Ո՛չ։ ԵՄ անդամակցությո՞ւն։ Ո՛չ ։

Ո՞ւր եք, դրամաշնորհակերներ, դերասաններ, քարոզիչներ։ Դուք մեզ համոզում էիք հանձնել Արցախը՝ Արևմուտքի մաս դառնալու համար։ Եվ ի՞նչ, դարձա՞նք։ Ո՞ւր է ձեր ամերիկյան բանակը 8 րոպեում, ո՞ւր է Ֆրանսիան։ Ո՞ւր են բազաները, անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Դուք ասում եք, որ մեզ խաղաղություն եք բերել։ Դա ի՞նչ խաղաղություն է՝ այնպիսի՞ն, ինչպիսին հիմա Ստեփանակերտում է, որն այժմ Խանքենդի է, և որտեղ հայեր չկան։ Այնպիսի խաղաղություն, որ ԱՄՆ-ն ու Անգլիան հիմա արագացված տեմպերով զինում են Ադրբեջանին ու դարձել նրա ռազմավարական գործընկերը։ Այդպիսի՞ խաղաղություն եք ուզում բերել մեզ։ Նրանք, երևի, զինում են Ադրբեջանին, որ նա էլ ավելի խաղաղասեր լինի, հա՞ ։

Վենսն ու Թրամփը բազմիցս խոսել են քրիստոնյաների պաշտպանության մասին։ Թրամփը քննադատում էր Քամալա Հարիսին այն բանի համար, որ նա թույլ տվեց Արցախի էթնիկ զտումը։ Դե ի՞նչ կասեք հիմա։ Կպաշտպանե՞ք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, հայ բնակչությանը և Արցախի ժառանգությունը։ Երբ Հայաստանում ձեր իսկ դրածոն արգելում է այդ մասին խոսել։

Դուք հանձնեցիք Մեղրին ու ստում էիք, թե դա միջանցք չէ, խնդրում էիք, որ այն այդպես չանվանեն։ Դա այնպիսի «ինքնիշխան միջանցք» է, որ մեր սահմանապահներին թույլ չեն տալիս նստել առջևի սենյակում, և նրանք պետք է թաքնվեն հետևի սենյակում՝ փակ դռան հետևո՞ւմ։ Թե՞ պահարանի մեջ։ Իսկ զուգարան նրանք կարո՞ղ են գնալ։ Եվ որտե՞ղ է այն 74%-ը, որն արդեն մերը չէ և շուտով կփոխանցվի Ադրբեջանին ու Թուրքիային։ Այդպիսի՞ խաղաղություն էիք ուզում բերել մեզ ։

Դուք ասում եք, որ ներդրումներ կլինեն, և դրանք կապահովեն մեր անվտանգությունը։ Դուք ավելի քան 35 միլիարդի ներդրում եք արել Ադրբեջանում։ Դուք Ադրբեջանից պահանջե՞լ եք հանձնել տարածքներն ու սեփական ժողովրդին։ Դուք հովանավորե՞լ եք այնտեղ թավշյա հեղափոխություն։ Դուք աննախադեպ օգնություն եք ցուցաբերում Իսրայելին՝ տասնյակ միլիարդներ ամեն տարի։ Եվ ի՞նչ, դուք Իսրայելից պահանջո՞ւմ եք հանձնել տարածքներն ու համաձայնել սեփական ժողովրդի էթնիկ զտմանը ։

Դուք մոտ 4 տրիլիոն դոլար ներդրեցիք Աֆղանստանում և Իրաքում՝ ներառյալ ռազմական ծախսերը։ Եվ ի՞նչ, դուք մնացի՞ք Աֆղանստանում և Իրաքում։ Դուք ասում էիք, որ Սիրիայի քրդերը ձեր ամենաքաջ, ամենահավատարիմ դաշնակիցներն են։ Եվ… հանձնեցիք նրանց Թուրքիային ու Դամասկոսում բարեփոխված ահաբեկչի կառավարությանը, որը նրանց ոչնչացնում է

Մենք ցանկացել և ցանկանում ենք լավ հարաբերություններ Ամերիկայի ու Արևմուտքի հետ։ Իրազեկ և ուժեղ կառավարությամբ, այլ ոչ թե ձախողված և ստորացված լուզերով ու տգետներով։ Հարաբերություններ՝ հիմնված հարգանքի, ռեալիզմի, ճշմարտության, մեր ժողովրդի շահերի, այլ ոչ թե ստի, դավաճանության և ստորացման վրա։

Արթուր Խաչիկյան, Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

Նախորդ գրառումը

Փաշինյանը քիչ ժողովրդականություն վայելելով հայրենիքում՝ աջակցություն է փնտրում արտասահմանում. ANCA

Հաջորդ գրառումը

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 10.02.2026

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

16/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026
Նորություններ

Վաստակի փառաբանություն. Հայ նշանավոր կարդիովիրաբույժը՝ պետական բարձրագույն պարգևի արժանացած

16/07/2026
Հաջորդ գրառումը

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 10.02.2026

Լրահոս

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

16/07/2026

Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան...

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Վաստակի փառաբանություն. Հայ նշանավոր կարդիովիրաբույժը՝ պետական բարձրագույն պարգևի արժանացած

16/07/2026

Ժամանակակից բժշկության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն խորհրդանշում են գիտական առաջընթացը, այլև մարմնավորում են մարդասիրության ու գիտելիքի անքակտելի...

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական