Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը դարձել են BRICS-ի գործընկեր երկրներ

Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը դարձել են BRICS-ի գործընկեր երկրներ: Այս մասին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի և առևտրի նախարարների համատեղ նիստում հայտարարում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:

Նա հավելում է, որ Ռուսաստանի արտաքին առևտրում այդ տարածաշրջանի տնտեսությունների մասնաբաժինը արդեն հասել է 70%-ի, իսկ հաշվարկների գրեթե 90%-ն իրականացվում է ազգային արժույթներով:

Պանկինը նաև նշում է, որ Ռուսաստանն ապահովում է էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։