Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Աթենքում Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել

Նոյեմբերի 14-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի ֆրանսիական ինստիտուտի ու Հունաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին:

Միջոցառումը մեկնարկում է Ազնավուրի մասին պատմող հակիրճ ֆիլմի ցուցադրությամբ և «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի տեսաուղերձով:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են գալիս Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ինչպես նաև Աթենքում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալեքսանդր Դիբոն:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր խոսել Շառլ Ազնավուրի հարյուրամյակին նվիրված այս բացառիկ համերգին։ Համերգը, որը կազմակերպվել է Աթենքի ֆրանսիական ինստիտուտի և Հունաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ, հարգանքի տուրք է ոչ միայն երգի հսկային, այլ, առաջին հերթին, մի մարդու, ում ձայնը, ուղերձներն ու գործողությունները հատել են ժամանակն ու սահմանները՝ համախմբելով բոլոր սերունդներին զգացմունքների, գործողությունների և համամարդկային արժեքների շուրջ»,- ասում է ՀՀ դեսպանը։

Համերգի ընթացքում հնչում են Ազնավուրի հայտնի ստեղծագործությունները Սարո Զավենի մեկնաբանությամբ և խորեոգրաֆիկ ներկայացմամբ։

Համերգին ներկա էին բարձրաստիճան հյուրեր Հունաստանի կառավարությունից և խորհրդարանից, դիվանագիտական կորպուսից, հոգևոր առաջնորդներ և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Embassy of Armenia in Greece/Πρεσβεία της Αρμενίας στην Ελλάδα