Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Թուրքիայում ձերբակալվել է Էրդողանի մրցակից, Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուն

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին. հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ հրապարակումների՝  ոստիկանության իրականացրած գործողությունը կապված է կոռուպցիոն հանցագործությունների լայնածավալ հետաքննության հետ։ Ավելի վաղ խուզարկություն էր կատարվել քաղաքապետի տանը։

Հաղորդվում է, որ բերման են ենթարկվել քաղաքապետը, նրա մամուլի քարտուղարը և քաղաքապետարանի մոտ 100 այլ աշխատակից:

Ինչպես հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի օգնականին, Իմամօղլուն «կալանավորվել է և հիմա գտնվում է ոստիկանության գլխավոր վարչությունում»։

Էքրեմ Իմամօղլուն համարվում էր 2027 թվականի Թուրքիայի նախագահական ընտրությունների գլխավոր ընդդիմադիր թեկնածուն և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։

Ստամբուլի համալսարանը երկուշաբթի հետ է կանչել Իմամօղլուի համալսարանական կոչումը գլխավոր դատախազության պահանջով, ինչը կասկածներ է առաջացրել դրա օրինականության վերաբերյալ։

Երկրի օրենսդրության համաձայն՝ նախագահի թեկնածու կարող է դառնալ միայն բարձրագույն կրթություն ունեցող անձը։