Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Թուրքիայում գնդակահարել են քուրդ ընտանիքի բոլոր անդամներին ու հրդեհել տունը

Թուրքիայի Քոնիա նահանգում դեռեւս անհայտ անձիք մտել են քուրդ ընտանիքի տուն եւ գնդակահարել բոլորին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ,  ընտանիքի անդամներին սպանելուց հետո հրդեհել են տունը եւ հեռացել։

Ընտանիքի անդամներն ավելի ցաղ բողոքներ էին ներկայացրել ոստիկանություն, որ ռասիստական հարձակումների են ենթարկվում թուրք հարեւանների կողմից։