Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավանդույթը՝ հոգեշահ պատմություն․ գրքերի շնորհանդես՝ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքում

31/07/2021
- Նորություններ

Ավանդույթը գրքի շնորհանդեսի՝ այժմ արդեն դարձած գեղեցիկ ու հոգեշահ մի պատմություն․․․

Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի նախաձեռնությամբ և ՀՅԴ «Շիրակ» մարզային կոմիտեի աջակցությամբ հուլիսի 30-ին «Շիրվանյան երիտասարդական կենտրոնում» տեղի ունեցավ գրող Մնացական Մուրադյանի «Հավատք» և բանաստեղծ Հարություն Սարգսյանի «Հոգու սարսուռներ» գրքերի շնորհանդեսը։

Բացման խոսքում ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը նախ` շնորհակալություն հայտնեց կենտրոնին՝ գրկաբաց հյուրընկալության համար։ Շեշտը դնելով գրքերի տպագրության վրա ընդհանրապես՝ նա փաստեց, թե հայ իրականության համար ինչպիսի օրհասական ժամանակաշրջանի հետ է համընկել գրքերի ծնունդը․ այդ օրերին պատերազմի դաշտից բոլորը սրտի թրթիռով միայն բարի լուրերի էին սպասում։

Խոսքն ամփոփելով Ա․ Կարապետյանը ներկայացրեց բանաստեղծությունների ժողովածուն մեկ «բանաձևով»՝ նշելով, որ Հ․ Սարգսյանի ստեղծագործությունները բարոյականության և մաքրվելու գործեր են, իսկ Մ․ Մուրադյանի գիրքը բնորոշելիս նա մասնավորապես ասաց․ «Հեղինակը թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակների ազատամարտիկ է /հոգով՝ մարտիկ, մտքով՝ ազատ/, բնականաբար նրա արյունը առաջնայնորեն է հոսում հայոց համազգային երակներով․․․»։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Շիրակի մարզի նախկին մարզպետ, ՀՅԴ կուսակցության անդամ Հովսեփ Սիմոնյանը։

Երկու գրքերի վերաբերյալ գրականագիտական ծավալուն խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ Կարինե Մարտիրոսյանը, ով նաև ներկայացված գրքերից մեկի՝ «Հավատք» ժողովածուի առաջաբանի հեղինակն է։ Գրականագետը կարևորեց երկու գրքերի գեղարվեստական արժանիքները, առանձնահատկությունները, արդիականությունը և անհրաժեշտությունը հայ գրականության համար։ Խոսքն ամփոփելով Մ․ Մուրադյանի գրքի վերաբերյալ՝ նա մասնավորապես նշեց․ «Թեպետ ժողովածուն բաժանված է մասերի, սակայն թե՛ սեղմ, ամփոփ մտքերը, թե՛ առած-ասացվածքները, թե՛ հոդվածները ըստ էության մեկ ամբողջություն են կազմում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ իրականում մեծ առումով բոլորը մարդու մասին են և այն ամենի, ինչին կամա թե ակամա առնչվում է մարդ տեսակը՝ սկսած հավատ-կրոնից մինչև մեծագույն հուզազգացական վիճակներ: Բազմաթիվ, այդ թվում՝ փիլիսոփայական, գիտական, գեղարվեստական գրականություն ուսումնասիրելուց հետո ներկայացվող գիրքը դրվում է ընթերցողի սեղանին՝ վստահաբար արդարացնելով հեղինակի ակնկալիքը: Գիրքն ընկալելի է, հավասարակշռված, հասուն մտածողության արգասիք, իսկ առաջ քաշված այս կամ այն հարցի հետ համակարծիք լինելը /կամ չլինելը/ թողնված է ընթերցողին՝ բնականաբար ակնկալելով հնարավոր ճշմարիտ՝ ինչպես գրողի կրեդոն է՝ Բնությանը ուղիղ գծով ամենամոտ արդյունք»:

Հ․ Սարգսյանի գիրքը բնորոշելիս հեղինակի ստեղծագործության ի թիվս այլ առանձնահատկությունների՝ գրականագետը ընդգծեց նաև նրա ինքնաճանաչման տանող բանաստեղծությունները․ «Եթե գրքի առաջին մասում գրողի սերն է առ հայրենին, ապա երկրորդում՝ ինքը գրողն է՝ ինքնաճանաչման հայտով․ նա, առանց ավելորդ ծեքծեքումների, բաց տեքստով անցնում է ինքնաորոնման բարդ ճանապարհով՝ բացելով հոգու բոլոր խորխորատները՝ երբեմն մի տեսակ լռին հոգնությամբ, երբեմն ասես սպասումների խորտակվող նավով, երբեմն էլ՝ հուսալքությամբ, մենության, ներամփոփվելու անձայն ձգտումով։ ․․․Գիրքը ինքը հեղինակն է, և գրքում մեր օրերի մարդն է՝ ապրված իրականության, հույզերի ու զգացողությունների, զգացմունքների մի հյուսածո՝ մի կողմից, մյուս կողմից՝ հայրենիքի, բնության, հող ու ջրի անքակտելի կապը, ինքնատիպ ազդեցությունը նրա ես-ի, հոգևոր ներաշխարհի, անկումների ու վերելքների վրա»։

Ժողովածուներից հատվածներ ընթերցեցին արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Տիգրան Գաբոյանը և արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Սիրանույշ Ղուկասյանը։ Վերջինս նաև ջերմ գրող-հանդիսատես կապ-միջավայրն ապահովեց՝ անցկացնելով ցերեկույթը։

Երկու գրքերի վերաբերյալ առանձին ելույթներով հանդես եկան բանաստեղծներ Ռոբերտ Եսայանը, Սոնա Անտոնյանը, Արտաշես Ատոմը, արձակագիրներ Շնորհիկ Շահինյանը, Արմենուհի Մխիթարյանը, կինոռեժիսոր Գառնիկ Սարգսյանը, «Դպիր» հրատարակչության տնօրեն Հովիկ Կարապետյանը։ Շնորհավորանքի խոսքեր հնչեցին Մ․ Մուրադյանի մարտական ընկերների կողմից։ Հանդիսատեսի դատին հանձնվեց նաև Հ․ Սարգսյանի դեռևս անտիպ գործերից մեկը։

Միջոցառումն ընդմիջվում էր երաժշտական կատարումներով՝ թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Միքայել Պետրոսյանի՝ «մաքուր կվինտաների» ուղեկցությամբ։

ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 ՀԳՄ անդամ

Նախորդ գրառումը

Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով հայ գերիների՝ իր վերհսկողության տակ գտնվելը

Հաջորդ գրառումը

Թուրքիայում գնդակահարել են քուրդ ընտանիքի բոլոր անդամներին ու հրդեհել տունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026
Նորություններ

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026
Նորություններ

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայում գնդակահարել են քուրդ ընտանիքի բոլոր անդամներին ու հրդեհել տունը

Լրահոս

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026

«Օլիմպավան»-ի կապարակնքումից և մարզական համալիրի աշխատանքներն արգելափակելուց հետո բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։ Ինչպես...

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026

Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ...

1994-ից Արգենտինայի Սահմանադրությամբ Մալվինասի վերադարձը մշտական ազգային նպատակ է, իսկ Հայաստանն իր Սահմանադրությունից հանում է Արցախին վերաբերող հղումը. Օսկանյան

16/07/2026

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո Ֆոլքլենդյան կղզիների՝ Մալվինասի շուրջ վեճի հիշողությունը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Քաղաքական գործիչները,...

«Արարատցեմենտ»-ը պետականացվեց

16/07/2026

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական