Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Թուրքիայի նախագահն ընդունել է ՔԲԿ-ի առաջնորդի հետ հանդիպած պատվիրակությանը

Էրդողանն ընդունել է Քրդստանի բանվորական կուսակցության  առաջնորդի հետ հանդիպած պատվիրակությանը։

Սա Թուրքիայի ղեկավարի և DEM կուսակցության առաջնորդների առաջին հանդիպումն է։

Այս կուսակցության ղեկավարությունը Էմրալի կղզում բանակցություններ է վարել ՔԲԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։

 1999 թվականից Էմրալի կղզում բանտարկված ՔԲԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը փետրվարի 27-ին դիմել էր իր կողմնակիցներին։ Օջալանի անունից տարածված գրավոր ուղերձը կոչ է անում կուսակցիցներին ու հետևորդներին վայր դնել զենքերը։

Հիշեցնենք, որ ՔԲԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 26 տարի է, ինչ գտնվում է Իմրալի բանտում։ Նա ձերբակալվել է Քենիայում 1999 թվականի փետրվարին Ազգային հետախուզական կազմակերպության կողմից իրականացված գործողության հետևանքով և տեղափոխվել Թուրքիա։ Սկզբում նա դատապարտվել էր մահապատժի, սակայն հետագայում այն ​​փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։