Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թավջութակահար HAUSER-ն իր հետ բերելու է ռոք, լատինամերիկյան ռիթմեր և, իհարկե, դասական արվեստ

15/06/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 17-ին, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում հայաստանյան առաջին մենահամերգով հանդես կգա բազմաթիվ հեղինկավոր մրցույթների դափնեկիր,  խորվաթ թավջութակահար HAUSER-ը:

Կազմակերպիչների խոսքով՝ սպասվում է յուրահատուկ համերգային երեկո` դասական, ռոք եւ լատինամերիկյան ռիթմեր` թավջութակի հնչյուններով: «ՀԱՅԱ» փառատոնն իր մեկնարկը տվեց նախորդ տարի` Հայաստան հրավիրելով այնպիսի աստղերի, ինչպիսիք են Զազը, 50 Cent-ն ու Let Zeppelin Symphonic նախագիծը։

Ստեփան Հաուսերը ծնվել է 1983թ. հունիսի 15-ին Խորվաթիայի Պուլա քաղաքում, երաժիշտների ընտանիքում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել մանկուց։ Առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Wigmore Hall-ում։ Ելույթներ է ունեցել «Ալբերտ» թագավորական սրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաույում, Southbank Centre-ում, երկու անգամ ելույթ է ունեցել արքայազն Չարլզի համար Բուքինգհեմյան եւ Սենթ-Ջեյմս պալատներում։ Վարպետության դասեր է ստացել հայտնի թավջութակահարներ Մստիսլավ Ռոստրոպովիչի, Բերնարդ Գրինհաուզի, Հենրիխ Շիֆի եւ այլոց հետ:

Հաուսերը համաշխարհային մի շարք մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Ջորջ Մայքլի, Aerosmith խմբի մեներգիչ Սթիվեն Թայլերի, U2, Red Hot Chili Peppers խմբերի եւ հայտնի այլ կատարողների հետ:

Azg.am—ը ներկայացնում է փոքրիկ հարցազրույց անվանի թավջութակահարի հետ.

– Ի՞նչ հույզեր եք փորձում պարգևել հանդիսատեսին Ձեր երաժշտությամբ:

– Մենք  միավորում մարդկանց, ջնջում  նրանց միջեւ եղած սահմաններն  ու խախտում  բազում  կարծրատիպեր։ Եթե այցելեք մեր համերգին, կհամոզվեք, որ մեր հանդիսատեսի մեջ կան բոլոր կատեգորիաների եւ տարիքի մարդիկ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հանդիսատեսն իրեն առանձնահատուկ զգա. հենց դա էլ մեր պարգած հույզն է նրան։

– Դուք շատ եք ճանապարհորդում աշխարհի տարբեր երկրներում, իսկ որտե՞ղ եք ձեզ լավ զգում:

– Ճիշտ է, ես սիրում եմ ճանապարհորդել աշխարհով մեկ: Ես գնում եմ այնտեղ, որտեղ աչքերս կտրում է: Ինձ դուր են գալիս հանդիպումները, նոր ծանոթությունները, նոր վայրեր: Ես կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհն իմ տունն է,  ես ինձ լավ եմ զգում ամենուր… Բայց, իհարկե, Զագրեբն ու իմ հայրենի Իստրիան հենց այն վայրերն են, որտեղ ես ինձ առավել հարմարավետ  եմ զգում:

–  Ինչպե՞ս եք սիրում հանգստանալ ձեր ելույթներից հետո, երբ այլ բան չունեք անելու:

– Ես սիրում եմ ժամանակ անցկացնել բնության գրկում, երկար զբոսանքներ գեղեցիկ անտառներով,  ուր կարող եմ մենակ մնալ իմ մտքերի հետ: Շուրջս շատ մարդիկ կան, բայց վայրի բնության մեջ մաքրվում եմ, այնտեղ այնքան  հանգիստ, գեղեցիկ ու  անաղարտ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր լուր ՊՆ-ից. Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում, թե իբր հարավարևելյան սահմանին ծանր մարտեր են ընթանում

Հաջորդ գրառումը

Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստը. ՈՒՂԻՂ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մարտունեցին չի փոշմանի, եթե Արման Թաթոյանին ընտրի. մարտունեցի կին

02/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փչացած պղպեղի, վարդերի, ելակի դիմաց վճարելով՝ Փաշինյանը քվե՞ է ակնկալում

02/06/2026
Նորություններ

Ա՛յ տղա, լսի. Թաթոյանը երբեք չի անում հայտարարություններ՝ առանց փաստերի. ինձ դատի չտվողի. Արման Թաթոյանն՝ Ալեն Սիմոնյանին

02/06/2026
Նորություններ

Ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները կվաճառվեն ԵՄ-ում. Պապոյան

02/06/2026
Հաջորդ գրառումը

Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստը. ՈՒՂԻՂ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական