Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Ընդդիմությունը մերժել է Լուկաշենկոյի առաջարկած վերահաշվարկը

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ինքն ընդդիմությանն առաջարկել է վերահաշվարկել նախագահական ընտրություններում ստացված ձայները: Ըստ ՌԻԱ գործակալության, ընդդիմությունը մերժել է առաջարկը և պահանջում է նոր ընտրություններ անցկացնել: Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսում նոր սահմանադրության ընդունումից հետո կարող են կրկին անցկացվել նախագահական ընտրություններ: