Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Էշով Փաշինյանի հետեւից Երեւան եկած տղան անակնկալներ է խոստանում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Տավուշի Աչաջուր համայնքից էշով Փաշինյանի ետեւից Երեւան ժամանած Սեւադա Ղուկասյանը մեր հետ զրույցում նշեց, որ իր պայքարը դեռ չի ավարտվել: Սեւադայի խոսքով` ոչինչ ավարտված չէ, քանի դեռ Փաշինյանն ավանակի վրա չի նստել:

«Չնայած իմ դեմ ուղղված դատական գործերին եւ այլ հետապնդումներին, իմ պայքարը դեռ չի ավարտվել: Շատ բան չեմ ցանկանում մանրամասնել, որպեսզի ոմանք իմ պլաններն իրար չխառնեն, սակայն ոչինչ չի վերջացել: Սեւադայի հավաստմամբ` ամեն ինչ դեռ առջեւում է: ՙՍպասեք անակնկալների՚,- նշում է Սեւադան»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի՝ 08․09.21թ համարում։