Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Զելենսկին Ստոլտենբերգին ակնարկել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ.  գրել է նա «X» սոցիալական ցանցի իր էջում։

Նրա խոսքով՝ Դավոսի հանդիպմանը քննարկվել է առաջնագծում տիրող իրավիճակը։

«Ես գլխավոր քարտուղարին տեղեկացրել եմ վերջերս իրականացված ռուսական ավիահարվածների մասին և ընդգծել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հետագա ամրապնդման կարևորությունը: Մենք խոսեցինք նաև Ուկրաինայի պաշտպանության այլ կարիքների մասին»,- գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ քննարկվել է նաև Միացյալ Թագավորության և Ուկրաինայի միջև վերջերս ստորագրված անվտանգության համաձայնագրի կարևորությունը։