Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Զելենսկին Մերձբալթյան երկրներ է մեկնել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  մեկնել է Բալթյան երկրներ՝ Էստոնիա, Լատվիա, Լիտվա. պետության ղեկավարը գրել է «X» սոցիալական ցանցի իր էջում։

Էստոնիային, Լատվիային և Լիտվային անվանելով Ուկրաինայի վստահելի  և սկզբունքային գործընկերներ՝ նախագահ Զելենսկին նշել է, որ մեկնել է Վիլնյուս, այնուհետ կայցելի Տալլին և Ռիգա։

Զելենսկին հավելել է, որ բանակցություններ կվարի Լիտվայի նախագահի, վարչապետի, Սեյմի նախագահի հետ, ինչպես նաև կհանդիպի լիտվացի քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և ուկրաինական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Օրակարգում են անվտանգությունը, ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, համագործակցությունը  պատերազմի և անօդաչու թռչող սարքերի ոլորտում, ինչպես նաև եվրոպական աջակցության հետագա համակարգումը։ Բայց, առաջին հերթին, մենք շնորհակալություն ենք հայտնում 2014 թվականից ի վեր Ուկրաինային ցուցաբերվող անզիջում աջակցության համար, հատկապես հիմա Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի ժամանակ», – նշել է Զելենսկին։