Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ

Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ երեկ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։

Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղումներ. հայտնում են Օդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։  

Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։