Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Երուսաղեմում ահաբեկչություն իրականացրած անձը վնասազերծվել է

Երուսաղեմի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել է երկու մարդ, ահաբեկիչը վնասազերծվել է.  թվիթերում հայտնել է Իսրայելի ոստիկանությունը։

«Մեքենայով հարձակումը տեղի է ունեցել Ռաս Բիդու անցակետում, (Երուսաղեմի մերձակայքում), որի հետևանքով երկու հոգի թեթև վնասվածքներ են ստացել», – ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Իրավապահները վնասազերծել են ահաբեկչին։