Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Երեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել. Տեր Հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր Աթոռում

Հայր Զաքարիան հայտնում է.

Ի հավելումն նախորդ գրառման.

Բժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը: Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը:

Երեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել: Տեր Հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր Աթոռում…

Մեծ խնդրանք. անպայման ձեր աղոթքներում հիշեք Տեր Վրթանեսին:

Հիշեցնենք, որ Բյուրականի Սուրբ   Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը Էջմիածնի դեպքերի ժամանակ վատացել է, նա վայր է ընկել, կորցրել գիտակցությունը։ «Շտապօգնությունը» քահանային տեղափոխել է Վաղարշապատի հիվանդանոց։ Տեր Վրթանեսը սրտամկանի ինֆարկտ է ստացել։ Նրան վիրահատել են, սիրտը՝ ստենտավորել։