Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Երեկվա պատանիներն այսօր հաղթեցին իրենց կուռքին

Հանդիպում 11 տարի անց։

Ռոնալդուն՝ Վրաստանի ներկայիս հավաքականի խաղացողների հետ։

 Լուսանկարն  արված է  2013 թվականին, Թբիլիսիում ՝Դինամոյի ակադեմիայի բացման ժամանակ։

 Վրաստանի ֆուտբոլի այսօրվա հավաքականի մարզիկներ Կվարացխելիան, Դավիթաշվիլին, Մեկվաբիշվիլին, Չակվետաձեն և Կոչորաշվիլին՝ պատանի ժամանակ  իրենց կուռքի՝ Ռոնալդուի  կողքին։

Նրանք հունիսի 26-ին՝ Եվրո-2024-ի ժամանակ, 2։0 հաշվով հաղթեցին Պորտուգալիայի հավաքականին, որի կազմում խաղում էր նաև Ռոնալդուն:

Պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի հավաքականը անցավ 1/8 և մի քանի օրից կմրցի Իսպանիայի հավաքականի հետ։