Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ զինվորականները չեն լուծում Նիկոլ Փաշինյանի հարցերը, ապա բնական է, որ Նիկոլն է սկսելու նրանց հարցերով զբաղվել։ Եվ զբաղվում է

04/09/2022
- Նորություններ

Պատերազմի օրերին մի քանի օր Արցախի ՊՆ–ն ղեկավարած Միքայել Արզումանյանից հետո ծանրագույն մեղադրանք է առաջադրվել նաև Արցախի ՊՆ և ՊԲ նախկին ղեկավար, գեներալ–լեյտենանտ Ջալալ Հարությունյանին (հերթում Օնիկ Գասպարյանն է)։

Հատված քննչականի տարածած հաղորդագրությունից․ «ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ»։

Քննչականից տեղեկանում ենք, որ Ջ․Հ․–ին մեղադրում են 2020–ի հոկտեմբերի 6–ին կայացրած հակահարվածի որոշումը տապալելու, մարտը վատ կառավարելու և սեփական անփույթ գործելու պատճառով յուրայիններին վնաս պատճառելու համար։

Սա շատ ուշագրավ տեղեկություն է և դրանից բխում է, որ մեղադրանք պետք է առաջադրվի նախևառաջ Նիկոլ Փաշինյանն, և ահա թե ինչու։

Բանն այն է, որ հոկտեմբերի 5–ից Արցախում է գտնվել ինքնահռչակ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլը։ Նրա ընտանեկան թերթոնով տարածվեցին նկարներ ու տեսանյութեր, որտեղ նա Ջալալ Հարությունյանի հետ քարտեզի է նայում, խորհրդակցություններ անցկացնում։

Նիկոլն Արցախում խորհրդակցություն է անցկացրել և որոշումներ կայացրել հակագրոհի թեմայով (այդ օրերին իշխանական քարոզչագործիքները տարածում էին, որ հեսա տեսեք, թե մեր Նիկոլն ինչեր է անելու, Լելե Թեփե բարձրունքն է հետ բերելու և այլն)։

Իշխանական քարոզչամեքենան նաև տարածում էր, թե բա՝ գերագույնը փոխել է իրավիճակը ռազմաճակատում։ Դե իսկ նիկոլական ստերի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 7–ին գրել է․ «Այս օրը հայոց պատմության փառավոր հաղթանակներից մեկի օրն է։ Փառք Հայոց Բանակին»։ Մուտիլովշիկ Արծրունն ակնարկում էր, որ փառահեղ հակահարձակում է եղել։

Նիկոլն էլ իր հերթին էր հարցազրույց տալիս ռուսական «РБК»-ին (տե՛ս կից տեսանյութը) ու ասում, որ շուտով ուժեղ ռազմագործողություն է լինելու՝ դրանով իսկ բաց տեղեկատվություն հաղորդելով ադրբեջանցիներին։

Եվ ահա այդ հակահարձակման համար մեղադրանք է առաջադրվում Ջալալ Հարությունյանին։

Այն, որ Ջալալը մեղավորություն ունի ու նախևառաջ գործարքի միջոցով լռելու մեղավորություն, դա ակնհայտ է։ Հարցն ինքը չէ տվյալ դեպքում։ Հարցն այն է, որ հոկտեմբերի 6–ի հակահարձակումն ամբողջությամբ եղել է Նիկոլի գլխավորությամբ ու նա մարտի է նետել ուժեր՝ հանուն սեփական քարոզչության ու նեղ քաղաքական հաշվարկների։ Նիկոլի հրահանգով են երեխեքին մտցրել մսաղացի մեջ, քանզի ինքն է անձամբ ղեկավարել, այպես կոչված, հակահարձակման օպերացիան։

Այնպես որ քննչականը պետք է առաջին հերթին մեղադրանք առաջադրի ու կալանավորի հենց Նիկոլի Փաշինյանին (Նիկոլ որ ասում ենք, Արծրունը հետն է)։ Բայց դե այս պահին դա հնարավոր չէ։ Օբյեկտիվ քննություն ու ճիշտ կալանավորումներ կլինեն միայն իշխանափոխությունից հետո։

Կորյուն Մանուկյան

Նախորդ գրառումը

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկա են լինում հավաքի վայրում՝ հավաքի ընթացքի դիտարկում իրականացնելու նպատակով

Հաջորդ գրառումը

«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը որպես գիտական հրապարակումների հարթակում Հայաստանի և Արցախի երկմիասնության խորհրդանիշ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026
Նորություններ

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026
Նորություններ

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026
Նորություններ

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026
Հաջորդ գրառումը

«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը որպես գիտական հրապարակումների հարթակում Հայաստանի և Արցախի երկմիասնության խորհրդանիշ

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական