Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը որպես գիտական հրապարակումների հարթակում Հայաստանի և Արցախի երկմիասնության խորհրդանիշ

04/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մեծ դահլիճում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2022 թ. 2-րդ (13-րդ) համարի շնորհանդես-քննարկումը:

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ նոր համարի քննարկումը կազմակերպվել էր Հայաստանի Մայր բուհում՝ որպես պարբերականի հիմնադիր, որին մասնակցել են խմբագրական խորհրդի անդամները և հոդվածագիրները:

«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը շնորհանդես-քննարկման ժամանակ նշել է, որ պարբերականի նոր համարի միջոցառումը կազմակերպվել է՝ ի նշանավորումն Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակի:

Նախքան միջոցառման մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայոց պետականության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և Պարբերականի խմբագրական խորհրդի նախագահ Արամ Հրաչիկի Սիմոնյանի անմար հիշատակը:

Շնորհանդես-քննարկման ժամանակ ելույթ են ունեցել խմբագրական խորհրդի անդամներ Հայկ Սարգսյանը և Էդիկ Մինասյանը, հոդվածագիրներից՝ պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանը, տ.գ.թ., դոցենտ Աննա Հակոբջանյանը, տ.գ.թ., դոցենտ Նարինե Միրզոյանը, պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանը և այլոք, ովքեր իրենց խոսքում կարևորեցին պարբերականի դերը որպես գիտական հրապարակումների հարթակում Հայաստանի և Արցախի միջև յուրօրինակ կամրջի, սահմանված միջազգային գիտական չափանիշներին իրականում համապատասխանող բազմաբովանդակ, արդիական և հետաքրքիր, նաև օտարերկրյա հեղինակների հրապարակումներով աչքի ընկնող, միջազգային ասպարեզում արդեն մեծ ճանաչման արժանացած, Արցախյան ներկայիս մարտահրավերների վերլուծությանն առանձնակի տեղ հատկացնող  և դրանց գիտական լուծման ուղիներ առաջարկող պարբերականի: Նրանք միաժամանակ ընդգծեցին գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանի արգասաբեր աշխատանքը, հետևողական ջանքերը և անմնացորդ նվիրումը որպես պարբերականի գլխավոր խմբագրի:

Պարբերականի նոր համարում հրապարակվել է նաև իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի «Հայոց պետականության պահպանման սահմանադրաիրավական ուղիները» գրքի վերաբերյալ երկու գրախոսություն, որոնք հեղինակել են «Սահմանադրական մշակույթ» միջազգային գիտավերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը և Հայ-ռուսական համալսարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի ավագ դասախոս, ՀՀ վարչական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռաֆիկ Խանդանյանը:

Քննարկումն առանձնահատուկ էր նաև նրանով, որ այն նվիրված էր  հայագիտության մեծ երախտավորի՝ Արամ Սիմոնյանի հիշատակին: Մերի Հովհաննիսյանն իր ելույթում ներկայացրեց մահախոսականը, որը հստակ բնութագրում էր Արամ Սիմոնյանին որպես ականավոր  գիտնականի, հրաշալի ղեկավարի և անձնավորության, նրա մեծ ավանդը պարբերականի հաջողություններում:

Քննարկմանը ելույթ ունեցան նաև մի շարք հոդվածագիրներ, ովքեր իրենց շնորհավորանքի  խոսքն ուղղեցին պարբերականի նոր համարի լույսընծայման, նոր ուսումնական տարվա մեկնարկի և Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակի առթիվ, շնորհակալություն հայտնեցին պարբերականում հրապարակումներով հանդես գալու հնարավորության ընձեռնման համար և միաժամանակ ցանկացան հետագա համարներում հանդես գալ նորանոր հրապարակումներով:

Նշենք, որ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 13-րդ համարում լույս է տեսել 30 հեղինակի 22 հոդված, գրքի 2 գրախոսություն և 1 մահախոսական: Հեղինակները ներկայացնում են Արցախը, Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Իսրայելը: Հեղինակներից 5-ը գիտությունների դոկտոր է, 8-ը՝ գիտությունների թեկնածու, 14-ը՝ ասպիրանտ, իսկ 3-ը՝ երիտասարդ հետազոտող:

Հիշեցնենք, որ ընթացիկ համարի տպագրությանն աջակցել է «Hi-Am» բարեգործական հիմնադրամը՝ ի դեմս տնօրեն Նշան Աճեմյանի:

«Գիտական Արցախ» պարբերականը ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 2022թ. փետրվարի 1-ի թիվ 09Ա հրամանով ընդգրկվել է Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2022 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում։ «Գիտական Արցախ»-ը տպագրվում է Web of Science և Scopus գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված գիտական պարբերականներին առաջադրվող պահանջներին համապատասխան:

Լուսինե Ծպնեցյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ զինվորականները չեն լուծում Նիկոլ Փաշինյանի հարցերը, ապա բնական է, որ Նիկոլն է սկսելու նրանց հարցերով զբաղվել։ Եվ զբաղվում է

Հաջորդ գրառումը

Դումանյանը հրահանգել է պայմանագիր չկնքել դոցենտ Սերժ Սրապիոնյանի հետ. ԵՊՀ-ում սպառնում են ազատ մտածող դասախոսներին զրկել դասաժամերից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Հաջորդ գրառումը

Դումանյանը հրահանգել է պայմանագիր չկնքել դոցենտ Սերժ Սրապիոնյանի հետ. ԵՊՀ-ում սպառնում են ազատ մտածող դասախոսներին զրկել դասաժամերից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական