Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է…կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան. Տարոն Սիմոնյան

Իրավաբան Տարոն Սիմոնյանը գրում է.

«Այդպես լավ չի ․․․ ասա․

ես եմ էս երկրում օրենսդրության աղբյուրն էլ, կանոնական իրավունքի աղբյուրն էլ, իշխանության աղբյուրն էլ, ուսապարկերի աղբյուրն էլ, կրթության աղբյուրն էլ, բոլոր հնարավոր ճշմարտությունների աղբյուրն էլ ․․․ և ով համարձակվի չհամաձայնվել ինձ հետ, ցույց կտամ տգիտության ու անբարոյականության անսահմանությունը, դե կալանքն էլ կա ու կա ․․․

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է, հարկերը բարձրանում են, տնտեսությունը քանդվում է, պետականությունը հոգեվարք է ապրում, աշխարհն է մոտենում է հերթական համաշխարհային պատերազմին ․․․ կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան»։