Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

ՍԱՏՄ-ն հենց այս օրերին ստուգումներ անց կացնում «Պիցցա Տաշիրի» մասնաճյուղերում: Չգիտես ինչու՝ այդ ստուգումները համընկնում են Սամվել Կարապետյանի դեմ ՀՀ իշխանության քաղաքական ու քրեական հետապնդումների արշավի հետ։

Սննդի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է անց կացրել ու կասեցրել «Պիցցա Տաշիր»-ի Տերյան 69 և Իսահակյան 22 հասցեների մասնաճյուղերի աշխատանքը։
Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խախտումները.
 հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
 առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը: