«Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ես իմ սահմանը չեմ ճանաչում փշալարով»,- ասել է Բաղանիսի գյուղապետ Գևորգ Սահակյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հրահանգով սահմանազատման հանձնաժողովին կից կազմվել է աշխատանքային մեկ այլ խումբ, որում ներգրավված են Տավուշի սահմանամերձ գյուղերի գյուղապետերը, գեոդեզիստներ ու քարտեզագիրներ։
Գևորգ Սահակյանն ասել է. «Ես դեմ եմ հայկական դիրքերի հետքաշմանը, արյունով գծած սահմանի հետքաշմանը: Ես զինվորի արյունով գծած սահմանից բացի ուրիշ սահման չեմ ճանաչում»։