GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հեռախոսով հարցված ՀՀ քաղաքացիներից հետաքրքրվել է ՝ ՀՀ գործող Սահմանադրությունը պե՞տք է փոփոխության ենթարկվի:
Հարցվածների 18,4 տոկոսը նշել է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել ՀՀ գործող Սահմանադրության մեջ, 7,5 տոկոսը նշել է, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն, իսկ 59,6 տոկոսը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է անփոփոխ մնա: 14,5 տոկոսն էլ դժվարացել է հարցին պատասխանել: Հարցին՝ աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնների հետ եք տեսնում Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները՝ 27,8 տոկոսը նշել է Ռուսաստանի հետ, 25,8 տոկոսը՝ ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ՝ 15,5 տոկոսը, Իրանի հետ՝ 13,3 տոկոսը, ոչ մեկի հետ՝ 11 տոկոսը : 3,4 տոկոսը նշել է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները տեսնում է ԵԱՏՄ-ի հետ:







