Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Ես ճանաչում եմ զինվորի արյունով գծված սահմանը, փշալարով սահման չեմ ճանաչում. Բաղանիսի գյուղապետ

«Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ես իմ սահմանը չեմ ճանաչում փշալարով»,- ասել է Բաղանիսի գյուղապետ  Գևորգ Սահակյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հրահանգով սահմանազատման հանձնաժողովին կից կազմվել է  աշխատանքային  մեկ այլ խումբ, որում ներգրավված են Տավուշի սահմանամերձ գյուղերի գյուղապետերը, գեոդեզիստներ ու քարտեզագիրներ։

Գևորգ Սահակյանն ասել է. «Ես դեմ եմ հայկական դիրքերի հետքաշմանը, արյունով գծած սահմանի հետքաշմանը: Ես զինվորի արյունով գծած սահմանից բացի ուրիշ սահման չեմ ճանաչում»։