Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի

Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը զորակցություն հայտնելով Բաքվի բանտում ապօրինի պահվող և հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին:

Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան կամրջի սկզբնամասում  և շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: